24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանը փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է»

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս թեմային՝ և հատկապես մոտակա ժամերին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց.

«Ես կարծում եմ, որ լուրջ առաջընթաց չենք ունենա այս հանդիպումից հետո: Եթե համարում ենք, որ Մադրիդյան սկզբունքներով պիտի շարժվենք, կարծում եմ՝ հիմա այդպիսի բան չի լինի:

ՀՀ-ն առաջ է քաշելու այն հարցը, որ պիտի մեխանիզմզներ ներդրվեն մոնիթորինգի համար: Քանի որ այդ բանը չի եղել, ՀՀ-ն այդ հարցաթուղթն ունի», – նշեց քաղտեխնոլոգը:

Վերջինս շեշտեց՝ բանակցությունների սկիզբ կլինի միայն այդ հարցի լուծումից հետո:

«Շահեկան դիրքում չի գտնվում  կողմերից և ոչ մեկը: Ամեն կողմ ունի չր բանակցային ռեսուրսը, ունի իր խաղաքարտերը:  Արդբեջանն էլ, ըստ էության, շահեկան դիրքում չէ, քանի որ այդ երկրի առաջ դրվել է մի հարց. կողմորոոշվել ստատուս քվոյի հարցում:  Լուրջ առաջխաղացում չենք կարողանա ակնկալել: Ռուսաստանն էլ փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ