19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը խախտում է Վիեննայի 2011թ. Փաստաթղթի դրույթները

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,

2. ամենաքիչը 250 մարտական տանկ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն անցկացնող երկրները քիչ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Ադրբեջանի Հանրապետությունը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է զորավարժության անցկացման մասին ծանուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի Հանրապետության կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել:

ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը 2016 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ զորավարժություններ են անցկացնում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Զորավարժությունները ղեկավարում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ