19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ կլինի՝ Աթեշյանն իր դիմումի համաձայն գնա իր առևտրով զբաղվի.պատգամավորները զայրացած են

ԱԺ պատգամավորներ Արագած Ախոյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Վահե Էնֆիաջյանն այսօր՝ հունիսի 20-ին  «Հենարան»  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ   անդրադարձան Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակին:

Նշենք, որ Արագած Ախոյանը հանդես է եկել Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ, որին միացել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:

«Անհամատեղելի է սրբադասման փաստն ու իր  հակահայկական հայտարարությամբ Աթեշյանը  ներկա  գտնվի եւ իր ներկայությամբ պղծի այդ լուրջ միջոցառումները: Պարոն Աթեշյանը ոչ իրավաբան է, ո՛չ քաղաքական գործիչ՝ ընդամենը հոգեւորական է, որ իր սուրբ գործը պետք է կատարի, բայց շատ վատ է կատարում եւ ջուր է լցնում թուրքական իշխանությունների ջրաղացին»,- նշեց Արագած Ախոյանն

«Պահանջում ենք, որպեսզի բոլորը միանան այս նախաձեռնությանը եւ Աթեշյանի մուտքը թույլ չտալ Հայաստան: Անհարմար դրության մեջ է դնում կաթողիկոսին, որն այսօր չի կարող ասել՝ արի կամ մի արի»,- նկատեց Արագած Ախոյանը:

Արագած Ախոյանը Աթեշյանի հաջորդ անհեթեթ միտքը համարեց այն, երբ նա ասել է, թե թուքական իշխանություննեը ոչ մի մեղք չունի Սուրբ Կիրակոսը պղծելու մեջ: Պատգամավորն ասաց, որ Աթեշյանը եթե ինքնասիրություն ունի, չպետք է գա  Հայաստան: Նա ասաց, որ Պոլսում ևս կատարվում է ստորագրահավաք՝ նրան կարգալույծ անելու վերաբերյալ:

«Լավ կլինի, որ Աթեշյանը իր դիմումի համաձայն գնա իր առևտրով զբաղվի»,-հավելեց նա և նշեց, որ մամուլը շատ է անդրադարձել, որ նա զբաղվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև նյութական առևտրով:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ անձամբ գրությամբ մեկ ամիս է դիմել է սրբազանին, որ հանդիպում տեղի ունենա քննարկելու համար տարբեր հարցեր, այդ թվում նաև Աթեշյանի վերաբերյալ հարցեր: Նրա գնահատմամբ՝ Աթեշյանի դեմ իրականացրած նախաձեռնությունը ՝ հասարակական ընդվզում է:

«Նմանատիպ դրսեւորումներ առաջին անգամ չի, որ մեր իրականության մեջ կա: Ապրիլյան դեպքերից հետո Բունդեսթագի դրական կարծիքից հետո նման հակահայկակն հայտարարությամբ հանդես գալը, բնականաբար, մեր բոլորի համար անընդունելի է: Պետք է գործնական քայլերի դեմել»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը:

Լյուդմիլա Սարգսյանն էլ Աթեշյանի նամակը Էրդողանին համարեց սրբապղծություն: «Նա այլեւս մեզ համար հայ չէ, հոգեւորական չէ»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորները պահանջում են կարգալույծ անել Աթեշյանին եւ նոր հոգեվորականի ընտրություն կազմակերպել Պոլսում:

Հիշեցնենք, Հռոմի պապի այցը Հայաստան նախատեսված է հունիսի 24-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ