19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես իմ ուժերի վրա վստահ եմ․ Վահան Բաբայան

«Կարճ ժամանակահատվածը, բնական է, կարող է խանգարել յուրաքանչյուր կուսակցության կայացմանը: Բայց էականն այն հանգամանքն է, թե ինչ քաղաքական պայմաններում է ձևավորվում տվյալ կուսակցությունը և ինչ քաղաքական նախագիծ կա։ Ամեն դեպքում՝ չէի ցանկանա  կարծիքներ հայտնել «Համախմբում» կուսակցության մասին։ Իմ համախոհների հետ նոր կուսակցություն ենք հիմնում։  Կուզեի այդ մասին խոսել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը:

Հիշեցնենք՝ Վահան Բաբայանն իր համակիրների հետ ստեղծել է Ռեֆորմիստների կուսակցությունը։ Բաբայանը  նշեց՝ դժվար է կանխատեսումներ անել, բայց տրամադրությունը, ամեն դեպքում, լավատեսական է։

«Որևէ  մեկը կանխավ չի կարող ասել՝ ինչ կլինի։ Համենայն  դեպս՝ ես իմ ուժերի վրա վստահ եմ ու բոլորին հաջողություն եմ մաղթում», – ասաց:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ