25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ:

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը եւ ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը: Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:

Հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ