29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշիվը նույնն է

images

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Օրինաց երկիրն ու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան նախօրեին ստորագրեցին Ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ հայտարարությունը, որն, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանի, մոտ 75 տոկոսով սահմանափակում է ընտրակեղծիքների հնարավորությունը: Այսպիսով, «4+4+4» ձևաչափով կոնսենսուսը կարծեք թե կայացած է:

«Հասարակությունն անմասն մնաց այս ամենից՝ ԸՕ նոր նախագծից էլ, կոսնսենսուսի գալուց էլ: Իշխանություններն Արևմուտքի առջև ինչ-որ տեղ  ուզում են դիվիդենտներ շահել: Ահա թե ինչու են ուզում ընդառաջ գնալ ընդդիմության առաջարկներին» , – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը շեշտեց՝  ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար չի կարելի հույսը դնել միայն ԸՕ-ի վրա։ «Իշխանությունները  կարող են քվե ստանալ, եթե միայն փող բաժանեն: Կոնսենսուսի գալը պետք էր՝ միջազգային հանրությանն ինչ-որ բան ցույց տալու համար: Եթե կոնսենսուսի չգնային, ՀՀ-ին հետագայում  վարկեր չէին տրամադրի։ Նորմալ ընտրություններ անցկացնելու համար պետք  է փող չբաժանվի, քաղաքական կամք է պետք: Եթե ընտրությունների ընթացքում վարչաֆինանսական ռեսուրսներ կիրառվեն, արդյունքն էլի նույնն  է լինելու»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ