25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահն ընդունեց

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին:

Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները թե’ երկկողմ, եւ թե’ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ:

ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների շփումները այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ համագործակցության խորացումը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` լորդ Սոլտերի Ուոլիսը նույնպես կարեւորեց երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը ու խորացումը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը տարբեր ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային հարցերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ