25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարը Լեհաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առեւտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ