19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“WikiLeaks”-ը 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել` ամերիկյան դիվանագիտության վերաբերյալ

WikiLeaks” սկանդալային կայքը հրապարակել է 1973-76-ին ամերիկյան հետախուզական եւ դիվանագիտական ծառայությունների 1.7 մլն փաստաթղթեր: Այդ մասին հաղորդում է WikiLeaks“-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կայքը:

Ասանժի խոսքով` փաստաթղթերը բացահայտում են ԱՄՆ-ի կողմից կատարված մի շարք քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքականության եւ պատմության վրա: Փաստաթղթերից շատերը անձամբ կազմվել են Հենրի Քիսինջերի կողմից կամ հասցեագրվել են նրա անունով: Վերջինս 1973-77-ին զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: 

WikiLeaks“-ն այս տվյալների բազան անվանել է “ԱՄՆ-ի դիվանագիտության հրապարակային հանրագիտարան”: Փաստաթղթերի մի մասի վրա նշված է, որ դրանք “հրապարակման ենթակա չեն”, մի մասն էլ ի սկզբանե գաղտնի փաստաթղթերի կարգավիճակ է ունեցել: 

WikiLeaks“-ի շուրջ աղմկոտ սկանդալը ծագեց 2010-ին, երբ կայքը կրկին ԱՄՆ-ի դիվանագիտության վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել: Կայքի հիմնադիրր Ջուլիան Ասանժը նախորդ տարվա հունիսից գտնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Բրիտանական Գերագույն դատարանը հրամայել է Ասանժին հանձնել Շվեդիային, որեղ նա սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ է մեղադրվում: Ինքը` Ասանժը, զգուշանում է իրեն` ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելուց, քանի որ այնտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ