28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը անջատեց Փոստանջյանի եւ Փաշինյանի խոսափողերը /վիդեո/

5-րդ  գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանին մասնակցելու համար գրանցվեց 110 պատգամավոր եւ անմիջապես վարման կարգի մասին ձայն խնդերց “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեց բացատրել, թե ով էր նախորդի նիստերին անջատում իր խոսափողը: Պարզաբանմանը միացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազաոնվը, ով Փոստանջյանին բացատրեց կանոնակարգը:

 “Մեղավոր է կանոնակարգը, որ ձեզ հնարավորություն չի տալիս խոսելու, սիրելի բարեկամս”,-ասաց Շարմազանովը, որի սիրալի լինելը չբավարարեց Փոստանջյանին:

Մտքերի փոխանակմանը հերթագրված  Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել: “Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ ԱԺ-ն այլ կառույց է…”,- սակայն Շարմազանովի հորդրով նորից անջատվեց Փոստանջյանի խոսափողը:”Մեծ սիրով ձայն կտամ հայտարարությունների ժամին”,-ասաց Շարմազանովը:

 Գործընկերոջը օգնության հասավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Նա ԱԺ փոխնախագահին ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով նիստը վարողը անջատում է խոսափողը, եթե բանավեճ է սկսվում: “Բայց դուք ինքներդ եք բանավեճ հրահրում, պարոն Շարմազանով: Ինձ համար անհասկանալի է, թե որ կանորակարգով եք առաջնորդվում”,-հարցրեց Փաշինյանը: Վերջինիս խոսափողը նույնպես Շարմազանովը անջատել տվել:

“Ես ԱԺ կանոնակարգ օրենքով եմ առաջնորդվում, իսկ եթե պատգամավորներիին դա դուր չի գալիս, կարող են օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ կամ էլ հայտարարությունների ժամին իրենց տեսակետն ասել”,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

՚ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովաննիսյանի խոսքով, խոսափողը ըստ կանոնակարգի պիտի անջատվի այն ժամանակ, երբ ելույթ ունեցողը շեղվում է թեմայից:

“Բայց դուք չեք լսում, թե ինչ է խոսում, առաջին մեկ-երկու բառերից հետո ասում եք՝ անջատեք խոսափողը: Պետք է տալ հնարավորություն խոսելու պատգամավորին, որ մենք հասկանանաք՝ կանոնակարգ է խախտվել, թե ոչ”,-ասաց Հովհաննիսյանը:

 “Պատգամավորների մտքի իմաստը հասկա նալու համար պարտադիր չէ սկզբից մինչեւ վերջ լսել նրանց”,-ասաց Շարմազանովը:

Գործընթացին խառնվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա համերաշխության կոչ արեց եւ ասաց, որ պատրաստ է բոլոր պատգամավորներին պարզաբանումներ տալ:

 

Տեսանյութը` Ա1+-ի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ