23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլի 9-ին կթաղվի ժողովրդավարության խրտվիլակը. Աշոտ Մանուչարյան

Ապրիլի 9-ին  հայ հասարակությունը կթաղի ժողովրդավարության խրտվիլակը: Նման կարծիք ունի “Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Սակայն շարունակելով միտքը` նա պարզաբանեց, որ դիակ ասելով` ամենեւին էլ մարդկանց նկատի չունի: “Նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարական խրտվիլակը: Հույս ունեմ, որ դա վաղը թաղման կենթարկվի, որովհետեւ կարող է լինել կա՛մ ներկայացուցչություն, կա՛մ ժողովրդավարություն: Պետք է հասկանանք, որ դա մեզ հետ կապ չունի, դա կապիտալի կառավարման համակարգն է, որը մեկ ֆունկցիա է իրականացնում՝ ժողովրդի հիմարացում, երկրների կողոպուտ: Ես կարծում եմ, որ վերջ կտանք այդ համակարգին, կկերտենք նորը: Մեզ պետք է այդ անցումը վերջնականապես կատարել՝ ներկայացուցչական ժողովրդավարությունը թողնելով այն երկրներին, որոնք գտնվում են մոլորությունների շրջանում”,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ վաղը հրաժեշտ կտանք կառավարման  համակարգին եւ նոր կառավարման համակարգ կորդեգրենք: Այն կլինի լեգետիմ: “Հայաստանում դարեր ի վեր լեգիտությունը որոշել է Պերսեպոլիսը, որն, իհարկե, ժամանակի ընթացքում փոփոխվել է: Պերսեպոլիսին փոխարինել են Կոստանդնուպոլիսը, Մոսկվան… Եվ այսպես, Պերսեպոլիսի տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, նա հավանություն է տվել Հայաստանում արձանագրված ընտրությանը, բայց մեր հասարակության համար դա անբավարար է”,-ասաց նա: Մանուչարյանի խոսքով սակայան, լրիվ օրինականության համար անհրաժեշտ է քաղաքացիական ժողով կազամկերպել, ինչպես դա կար 88-ի շարժմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ