28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խառնաշփոթ. Ժամանակ

Untitled-1157

Հարկային օրենսգրքի քննարկումը Հայաստանում խոստանում է լինել նախընտրական գործընթացի առանցքային դրվագներից մեկը: Այս հարթությունը պարունակում է իսկապես հետաքրքրական շերտեր, որոնք արդեն իսկ դրսևորվել են խորհրդարանական քննարկումների ընթացքում, որ սկսվել են արտահերթ նիստում: Բանն այն է, որ այստեղ կա մի հետաքրքրական նրբերանգ, որն արժե դիտարկել: Հարկային ներկայիս օրենսգիրքը փաստացի մշակվել է, ըստ էության, մի ներքաղաքական իրավիճակում, բայց քննարկման կամ այսպես ասած ընդունման փուլ է մտել բոլորովին այլ վիճակում:

Երբ օրենսգիրքը մշակվել է, ինչը տևել է տարիներ, երբ խմորվել են մոտեցումները, Հայաստանում փոխվել են մի քանի ներքաղաքական շերտեր, ուժային հարաբերակցություն, ստատուս քվոն ենթարկվել է որոշակի ձևափոխումների: Միաժամանակ, Հարկային օրենսգրքի մշակման հիմնական գործընթացում ոլորտում գերակա է եղել ՊԵԿ նախկին ղեկավար և նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, որն այսօր միայն ֆինանսների նախարար է, իսկ Հարկային օրենսգրքի ընդունումն արդեն մեկ այլ ոլորտային ստատուս քվոյի պայմաններում է տեղի ունենում, երբ կա ՊԵԿ նոր ղեկավար՝ Հովհաննես Հովսեփյանը, երբ Հովիկ Աբրահամյանը չունի իր կողքին սուպերնախարար Խաչատրյան, որի շունչը զգում է ծոծրակին, բայց երբ, միևնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանը չունի այնպիսի թիկունք, ինչպիսին ոչ իշխանական բևեռը: Ավելին՝ Աբրահամյանն այսօր էլ իր ծոծրակին զգում է Ռոբերտ Քոչարյանի բևեռի շունչը, որի կազմավորումն ընթանում է ոչ հուժկու, սակայն բավական նկատելի ալիքով:

Այս հանգամանքները, բնականաբար, առաջ են բերում հակասական իրողություններ, սրում են շահերի բախումը: Օրինակ, ամենևին փաստ չէ, որ ՊԵԿ-ն այսօր ուզում է այդ օրենսգրքի ընդունումն այն տեսքով, որով մշակվել է նախորդ տարիներին: Նույնը վերաբերում է Հովիկ Աբրահամյանին:

Մյուս կողմից, բավական տարօրինակ վիճակ է, և Աբրահամյանն ինքը չի կարող հանդես գալ օրենսգրքի քննադատությամբ, որը ներկայացնում է կառավարությունը: Դա ստիպված է անել որոշ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների օգնությամբ:

Հաշվի առնելով այն, որ ՊԵԿ նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու Հովիկ Աբրահամյանը գործում են տանդեմով, ՊԵԿ-ը օրենսգրքի հանդեպ քայլերում կձգտի իրավիճակը պահել քննադատության համար զգալի հիմքեր պարունակող մթնոլորտում:

Առայժմ նկատելի է, որ այս թոհուբոհին չի միջամտում Սերժ Սարգսյանը: Նրա դիրքորոշումը չի նշմարվում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ