24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հո, բոստան չի, ախպերավարի բաժանեն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանար այնպիսի քաղաքական մեկնարկ տալ, որով կկոնսոլիդացներ հասարակությանը: ՛՛՛՛Ազատության հրապարակում պետք է կարողանար մեծ զանգված հավաքել ու մի քիչ ավելի տեսանելի չլիներ այդ պաշտոնների ցանկը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ և նախագահ Սերժ Սարգսյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը ձգտում են կոմպրոմիսի:

Սակայն միևնույն ժամանակ Հովհաննիսյանը հայտարարում է որ պաշտոններ է ուզում՝ չուզենալով կոալիցիա կազմել: ՛՛Եթե դու պաշտոն ես ուզում, ինչ իշխանություն է ձևավորվելու դրանից հետո, պարզ է, որ կոալիցոն է լինելու, իսկ Րաֆֆին մերժում է կոալիցիան, ինչն անհասականալի է: Այդ նուանսը օգտագործում է նախագահը: Ես էլ չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նախարարի պաշտոն ուզել ու լինել ընդդիմադիր՛՛,-նշեց քաղաքագետը: 

 Նա շեշտեց, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն իր վերջին հանրահավաքում պնդեց իր առաջարկ-պահանջները: ՛՛Արտահերթ ընտրություններ է ուզում, բայց հո, դա բոստան չի, որ բաժանեն ախպերավարի, երբ ևս երեք ուժեր մասնակցում են՛՛,-ընդգծեց Բոզոյանը:

Իսկ թե ինչ կլինի ապրիլի իննին, Բոզոյանն ասաց, որ Հովհաննիսյանը հավանաբար կերդվի ՛՛Ազատության՛՛ հրապարակում, սակայն այնուհետ պայքարը շատ սահուն կերպով կվերածվի ավագանու ընտրությունների պայքարի: ՛՛Եթե չգնա պաշտոնների վերցնելուն, ապա  պայքարը կգնա սրացման՛՛,-վստահեցրեց Երվանդ Բոզոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ