17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանական թեկնածուն

՛՛Այս ընտրությունների ինտրիգն այն է, որ բոլոր ուժերը հավասարազոր են: Եթե ոչ իշխանական ուժերը վերահսկեն ընտրությունների ընթացքը, կկարողանան միասին ավելի շատ ձայներ հավաքել, քան իշխանության թեկնածուն և այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանության ներկայացուցիչը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա նշեց, որ այս ընտրություններում իր առանձնակի դերը կունենա ՀԱԿ-ը, որը ձերբազատվել է նախկին կասկածելի անձանցից: Սա լավ է, սակայն ՀԱԿ-ի խնդիրն այն է, որ նոր թիմով է մասնակցում ընտրություններին:

 Կմեծանա նաև ՛՛Ժառագության՛՛ գործոնը, ով, ըստ Բոզոյանի,  հավաքեց բոլոր այն քաղաքական ուժերի ընտրազանգվածների ձայներն, ովքեր չէին մասնակցում նախագահական ընտրություններին: ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել էր մնացած բոլոր ուժերի միասնական թեկնածու, իսկ հիմա քանի որ մասնակցում են մյուսները, նա այդքան չի հավաքի: Սակայն Րաֆֆիի վարկանիշը բավական բարձրացել է և զգալիորեն կբարելավվի խորհրդարանական ընտրությունների արդյունքը՛՛,-կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններում ցուցակների առաջին համարներին, ապա Բոզոյանն ասաց, որ բոլոր ուժերն էլ փորձում են իրենց իմիջի մասին մտածել և ճիշտ ընտրություն են կատարել առաջին համարների հարցում:

՛՛ՀՀԿ-ը փորձել է ղեկավար նշանակել մի մարդու, ով մեծ հակակրանք չի առաջացնում հասարակության մեջ: ԲՀԿ-ի ցուցակի ղեկավարը հասկանալի է, որովհետև Օսկանյանն էլ դրական ընկալում ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի նման գործիչ է` կիրթ՛՛:

ՀԱԿ-ի առաջին համարի` Վահագն Խաչատրյանի մասին Բոզոյանն ասաց, որ նա մեծ փորձ ունի և որպես նախկին քաղաքապետ երբևիցե վարկաբեկված չի եղել, փորձել է աշխատել տարբեր ուժերի հետ:

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը խորհրդանական գործունեության արդյունքում բավական ընկալելի կերպար է համարվում ըստ քաղաքագետի:  Բոզոյանը նկատեց, որ ՕԵԿ-ի խնդիրը կուսակցության բրենդի հետ է կապված: ՛՛Ժառանգության՛՛ ՛՛Բարև Երևան՛՛ ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը ևս  դրական իմիջով է հանդես գալիս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ