28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետն այցելել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց

5edf436e-afd6-474a-9567-8997a408b8e9

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական փորձարկումներին, հետաքրքրվել արձանագրած ձեռքբերումներով և ապագա ծրագրերով: Վարչապետը բարձր է գնահատել ֆիզմաթ դպրոցի սաների կատարած աշխատանքը և մաղթել նորանոր հաջողություններ:

Ներկայացնելով կրթական գործընթացի կազմակերպման ուղղությունները և դպրոցի ձեռքբերումները՝ Հայկազ Նավասարդյանը նշել է, որ կրթօջախում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ, աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ և մեդալակիրներ են: Վերջին 10 տարում լավագույն սաներն արժանացել են ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների, ինչպես նաև անվանական կրթաթոշակների և մրցանակների: Դպրոցի տնօրենը վարչապետին է ներկայացրել նաև շենքային հնարավորությունները և ասել, որ պայմանավորված դիմորդների մեծ հոսքով՝ դպրոցի տարածքի ընդլայնման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ