23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի ԱՎԾ-ն /վիդեո/

Վերջերս հարկերի մուտքերի հետ կապված՝ 101 միլիարդ դրամի խախտում է գրանցվել, Պեկ-ը ԱՎԾ-ին է վերագրում սխալ թվերի հրապարակումը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն հայտարարեց, որ նման բան չկա և չի էլ կարող լինել:

«ԱՎԾ-ն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ, դա Հարկային մարմնի, այսինքն՝ վարչական գործառույթ իրականացնող մարմնի խնդիրն է, մենք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասին տվյալները ստանում ենք գանձապետարանից, որովհետև վարչական հաշվառման լիազորությունները պատկանում են ՀՀ ֆինանսների նախարարության պետական գանձապետարանին: Պետական բյուջեի բոլոր մուտքերը՝ կլինի դա Մաքսային մարմնի, թե Հարկային մարմնի միջոցով, գանձապետարանը կատարյալ վարչական ռեգիստր է, բոլոր մուտքերի և ծախսերի վերաբերյալ իրականացվում է մանրակրկիտ հաշվառում՝ ըստ օրենքով սահմանված հոդվածների»,-նշեց ԱՎԾ պետը

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ