19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվի. նախարարը ոլորտի ձերբակալումների մասին

Առողջարանային ուղեգրերի գործով հետաքննությունը շարունակվում է։ Գործն իրավապահների տիրույթում է, եւ  ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվի։

Այս մասին այսօր՝  կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Այդ գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ: Տեղեկացնեմ, որ երբ որ այդ հարցն օրակարգ եկավ և դիմեցինք իրավապահ մարմիններին, կառավարությունը 2014 թվականին ռիսկերը նվազեցնելու համար ռիսկերը փոխեց»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ