25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց

Կառավարության այսօրվա՝ հունիսի 16-ի  նիստի ընթացքում  քննարկվեց պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  վերոնշյալ առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի սոցիալտնտեսական վիճակի վատթարացման արդյունքում առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբերման համար բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը մերժեց նախագիծը: Ըստ գործադիրի ներկայացրած առաջարկության` ընդունումը ստեղծելու է հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը դժվար լուծելի խնդիրներ է ստեղծում հարկային մարմինների համար` հանգեցնելով նոր վարչարարական ծախսերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ