19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադի-բուդի․ օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Փոքրերի և մեծերի շատ սիրելի ադի-բուդի։ Օգտակա՞ր է, թե ունի վնասակար հատկություններ։

Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ ադի-բուդին պատրաստվում է եգիպտացորենի հատիկներից: Ինչպես բոլոր ամբողջական հացահատիները, այն օժտված է օգտակար հատկություններով, պարունակում է բավականին քանակի բջջանյութ, կարգավորում է մարսողական համակարգը, պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա:

ԲԱՅՑ

Բոլոր օգտակար հատկությունները անհետանում են, երբ պատրաստման ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի հավելանյութեր և յուղեր: Դրանք ոչ միայն ավելացնում են եգիպտացորենի կալորեականությունը, այլ նաև, ցավոք, օժտում են այս համեղ հատիկները վնասակար հատկություններով:
Հիշեք, որ խանութներում վաճառվող գույնզգույն, տարբեր համեր ունեցող եգիպտացորենի հատիկները չեն կարող լինել օգտակար, դրանք նույնիսկ վնասակար կարող են լինել: Ավելի լավ է խնդրել մայրիկին կամ տատիկին պատրաստել դրանք անվնաս ձևով՝ թավայի վրա:

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ