25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացում վերածվում է քաղաքական բճության

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն  ԱԺ-ում իր  ելույթի ընթցքում նշեց՝ Հարկային օրենսգիրքը քննարկվում է ոչ ավել ոչ պակաս յոթ տարի, մի հինգ-վեց անգամ էլ հայեցակարգեր են ներկայացվել, քսանհինգ քննարկում էլ դեռ լինելու է.

«Ուշադիր կլինեմ, եւ դուք կտեսնեք քննարկում, այնպես չէ, որ այստեղ հեռուստացույցով ցույց են տալիս, մարդիկ, որ ընդհանրապես քննարկումներին չեն մասնակցել, հանկարծ տեսնում են, որ իրենք կարող են հեռուստատեսությամբ երեւալ, միանգամից թռնում են ամբիոնի մոտ ու սկսում են իրենց թափ տալ»,-ասաց Այվազյանը:

Անդրադառնալով  որոշ պատգամավորների քննադատություններին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քանի որ անդեմ հարցադրում եղավ, անդեմ էլ պատասխանեմ ոմանց: Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը, մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացում  վերածվում է քաղաքական բճության, բիճ է դառնում, պապա է ման գալիս, ճուտ, հետո որ գնում է ինքը այդ իրավիճակի մեջ, հատկապես երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար ինքը պետք է ցույց տա, որ մեկ ու մեջ ընդդիմադիր կեցվածք ունի: Մի հատ լավ ընկեր ունի՝ ասում է, այնքան հեշտ է համարձակ լինել, երբ թույլատրված է, թույլատրությունը հանում ես, տակը բան չի մնում: Քանի որ երրորդ դեմքով է գնացել, երրորդ դեմքով եմ ասում, հետեւությունենրը թողնում եմ»,- ասաց Այվազյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ