25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչի համար են հանդիպելու Ալիևն ու Սերժ Սարգսյանը. քաղաքագետը մանրամասնում է/վիդեո/

«Խոսակցություն կա, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը: Այսինքն՝ եռակողմ հանդիպում է լինելու»-հենվելով ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վրա, այսօր՝ հունիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այս պահի դրությամբ քաղաքական մակարդակով՝ ոչ Հայաստանը և ոչ էլ  Ադրբեջանը չեն հայտարարել բանակցությունների վերսկսման մասին:

«Հանդիպումը դիտարկվելու է, որպես բանակցությունների վերսկսման նախապատրաստական փուլ»,-նշում է քաղաքագետը:

Քաղաքագետը ընդգծում է, որ այս հանդիպումը չի նշանակում, թե պատերազմը չի վերսկսվի:

«Պատերազմ անպայման լինելու է»,-կանխատեսեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ