20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն սաղ հարցերը լուծելու է, անունները տուր. Հայկական ժամանակ

Չնայած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերքում է Երեւանի ավագանու ընտրություններին`  կուսկացության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումները, բայց թեման օր-օրի զարգացում է ապրում: Թերթի թղթակիցը զրուցել է ԲՀԿ շտաբի անդամի հետ եւ հասկացել, որ ԲՀԿ-ն ընտորղին “անտեր” չի թողնելու: Ներկայացնում ենք երկխոսությունը.

-Ինձ հարեւաներն են ասել, փողի հետ կապված…Կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք:

-Դուք որ շենքում եք ապրում:

-Հացի խանութի: Ինչքա՞ն փող եք տալիս:

-Ախպերս, հլը մի ամիս կա: Մի հատ հասկանանք, թե ինչ ա, նոր կգաս կպայմանավորվենք:

_Բայց մենք ի՞նչ պիտի անենք: Տնեցիների անունները բերեմ:

-Հա անունները բերում ես ուրիշ ոչ մի բան:

-Իսկ անձնագրե՞րը:

-Մենակ անուն-ազգանունները, մեկ էլ` հեռախոսի համար, ուրիշ բան պետք չի: Դուք քանի՞ հոգի եք տանը:

-Չորս ընտրող:

-Չորս ընտրող…

-Հա, երբ բերեմ անունները:

-Հիմա դեռ շուտ ա, ապեր, մի տաս օրից:

-Ասում են հնարավոր ա ուրիշներն էլ փող բաժանեն: Գոնե դուք ասեք, թե մոտովորապես ինչքան եք տալու, որ իմանանք, անձնագրերը որտեղ տանենք:

-Ախպերս մեզ դեռ ռեալ բան չեն ասել:

-Բայց կտա՞ք, եթե բերեմ

-Ախպերս, բեր` էդ սաղ հարցերը մենք կլուծենք:

-Իսկ կարողա չտ՞աք:

-Ապե, տենց  տպավորություն ե՞նք թողել:

Գոնե մի 10 հազար տալու ե՞ք:

-Ապե, ես ոչ մի բան չգիտեմ հիմի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ