23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալվինան 8-ից 10-ը տարեկանում Ադրբեջանի գերին էր.սարսափելի մղձավանջի զոհերը/վիդեո/

Ասյա Ավագյանը , ով անցել է հոգեբանական բազում դժվարությունների միջով օգնություն է հայցում: Նրա դուստրը 8-ից 10 տարեկան հասակում Ադրբեջանում գերի է եղել: Հազար փորձության դիմացած կինը այլևս չի դիմանում:

« Նոր Գուղում եմ ապրում` Աբովյանի տարածքում:Վարձակալությամբ`  երկու տարի ջուր , լույս չկա, տան տերը ուզում է վաճառել իր տունը ու ես չգիտեմ ինչ անեմ…երկու տարի առաջ հող եմ խնդրել Աբովյանի քաղաքապետարանից , աղջիկս դիմեց մարզպետարանին, աղջկս երկու տարի պատանդ էր, երեխա էր ու հիմա երիկամների խնդիր ունի, գնացել է բուժման, հետ կգա ու կտեսնի, որ փողոցում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասյա Ավագյանը:

Արուսյակը նշում է, որ աղջկա` Ալվինա Ավագյանի  վերադարձը չի կարողացել նշել, որովհետև հացի խնդիրը չէր կարողանում լուծել:

«Լարիսա Ալավերդյանը 1 ամիս աղջկաս պահեց իր տանը, գնացի վերցրի…»,-հուզվում է փողոցում հայտնված հայ մայրը:

Այսօր`հունիսի 11-ի առավոտյան Արուսյակ տեղեկացրեց, որ քնել է դրսում:

«Անգամ աղբանոցի տարածքում կապրեմ, մենակ աղջիկս առողջ լինի»,-ասաց հուսահատ կինը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ