25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում նավթամթերնքների մատակարարման լուրջ ներուժ է առկա. “Ռոսնեֆտ” ընկերության նախագահ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է “Ռոսնեֆտ” նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարը ողջունել է “Ռոսնեֆտ” եւ “Օյլ տեխնո” ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը եւ նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: “Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, եւ կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի”,- ասել է վարչապետը:

Իգոր Սեչինի խոսքով՝ Հայաստանում նավթամթերնքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա եւ իրենց համար մեծ պատիվ է այդ ուղղությամբ համագործակցության նման պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ “Օյլ տեխնո” եւ “Ռոսնեֆտ” ընկերությունների միջեւ ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են “Օյլ տեխնո” ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը եւ “Ռոսնեֆտ” ընկերության նախագահ Իգոր Սեչինը:

 

 

  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ