18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սմարթֆոն` “ֆեյսբուքամոլների” համար

“Facebook”-ը ներկայացրել է “Home” ծրագրային ապահովում` Android-սմարթֆոնների համար, որը սարքը վերածում է սոցցանցում շփվելու համար նախատեսված գործիքի` նորությունների ժապավենի ավանդական մենյուի, լուսնակարներ հրապարկելու, գտնման վայրը նշելու եւ ընկերների հետ ուղղակիորեն շփվելու հնարավորության փոխարեն:

Ծրագիրը պետք է նպաստի նոր գովազդատուների ուշադրությունը գրավելուն, սակայն արդյունաբերական փորձագետները կասկածում են, որ “Home”-ը կարող է եկամտի հիմնական աղբյուրի` օգտատերերի քանակություն ապահովել:

Ծրագրային ապահովումը տեղադրված է թայվանական “HTC” կորպորացիայի արտադրության նոր սմարթֆոնի վրա, որն ստացել է “First” անվանումը:

“Facebook”-ի տվյալներով` յուրաքանչյուր օգտատեր օրական մուտք է գործում սոցցանց միջինում 10 անգամ: Բջջային հեռախոսների տերերն իրենց գաջեթներն օրական հարյուր անգամ են ստուգում: Որքան շատ րոպեներ են օգտատերերը վատնում լուսանկարի հրապարակման եւ մարդկանց հետ շփման վրա, այնքան շատ հավանականություն կա, որ նրանք կնկատեն գովազդը: Սոցանցի հիմանդիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ առայժմ “Home”-ում գովազդ չկա, սակայն ինքը համոզված է, որ “այն ինչ-որ կերպ կհայտնվի”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ