25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի քանի փոխնախարար և չաշխատող մեքենաներ կրճատելով` հարց չի լուծվում. Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում նշեց՝ իր  կարծիքով՝ բյուջեի կատարողական հաշվետվությունը չպետք է ներկայացնի Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, քանի որ Ջանջուղազյանը հասկանալի պատճառներով  որակական գնահատականներ չի տալիս:

«Բյուջեի ցուցանիշներն ամենատխուր ցուցանիշներն են, քանի որ 2009 թվականից հետո այնպիսի բան չի եղել, որ 26 տոկոս կրճատվի ներկրումը, 4 տոկոսով կրճատվի արտահանումը, 500 միլիոն դոլարով կրճատվեն տրանսֆերտները և այլն, քանի որ բոլոր հնարավոր ցուցանիշներով մենք կրճատումներ ունենք: Ձեր նախատեսած 4.1 տնտեսական աճը կատարվել է ընդամենը 3 տոկոսով, բայց այս ամենի արդյունքում, միևնույն է, Դուք ասում եք, որ մենք բյուջեն լրիվ ծախսել ենք»,- ասաց Մելքումյանը:

Մելքումյանը  շեշտեց՝  մի քանի փոխնախարար և չաշխատող մեքենաներ կրճատելով` հարց չի լուծվում. հարկ է համակարգային լուծումներ փնտրել:

«Սրա՞ մեջ է մեր խնդիրը: Կամ հայտարարում եք, որ պայքարելու եք մենաշնորհների դեմ, այսինքն՝ հայտարարելու մե՞ջ է: Իսկ ո՞նց պետք է պայքարենք, նախ և առաջ պետք է ասեք, թե ո՞վ էր արգելել շուկա մտնել, ինչ-որ մեկն արգելե՞լ էր, մենք կարա՞նք նկարագրենք: Հայտարարել են, որ շաքարավազի շուկայում 3-րդը, 4-րդը բինզես անի կամ բենզինի շուկայում: Չէ՛, նման բան չենք հայտարարել և օրենքի ու իրական կարգի մեջ կա լուրջ տարբերություն», – ասաց Մելքումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ