25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաղդասարովը ճշտվել է նախագահի հետ. Հայկական Ժամանակ

Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու “Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Նույն աղբյուրները հայտնել են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաեւ հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների եւ “Արմավիայի” սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, “Արմավիայի” լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները եւ հեռանում է Հայաստանից:

Թերթի թղթակցի նույնաբովանդակ հարցին “Արմավիայի”լրատվականից պատասխանել են. “Բիզնեսում ամեն բան վաճառվում է եւ ամեն բան գնվում է”: Հարցին արդյո՞ք “Արմավիայի” սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ