25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկ հարուստներին չի՞ կարելի սովորել. Լևոն Մկրտչյան

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Կոռուպցիան քրեական հանցանք է, եւ ցանկացած հաղորդման դեպքում պետությունը պարտավոր է գործեր հարուցել: Եթե կլինի այդպիսի հաղորդում, կհարուցվեն գործեր: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ունենք ռիսկերի նվազեցման ծրագիր: Իսկ եթե դուք ինձանից ակնկալում եք դատախազական ֆունկցիաներ, դա իրավական դաշտում է», – ասաց նախարարը:

Լրագրողները մի դիտարկում ներկայացրին՝ պնդելով՝  հիմնականում թանկ վարձավճար ունեցող ֆակուլտետներում են տարածված կոռուպցիոն ռիսկերը, որտեղ, ինչպես հայտնի է,  պաշտոնյաների ու հարուստների երեխաներն են սովորում:

«Իսկ հարուստներին չի՞ կարելի սովորել: Այսինքն՝ պաշտոնյաների երեխաները սովորելու իրավունք չունե՞ն:

«Դրա համար մենք հիմա մշակել ենք հատուկ ձեւաչափ: Մենք կառանձնացնենք պետական պատվերն ու կփորձենք պետական պատվերի մեջ մոտ 50-60 տոկոսը դրաձնել սոցիալական: Այսինքն՝ երեխան, որը կփորձի ընդունվել բուհ, կստանա իր դրական միավորը, դրանից հետո իր փաստաթղթերը կներկայացնի ու կկարողանա ստանալ սոցիալական ուսուցում: Սա կլուծի հարցն ու շատ մտահոգություններ կփարատի»,- շեշտեց  նախարարը:

Անդրադառնալով բուհերի քաղաքականացված լինելու փաստին՝ նախարարն ընդգծեց. «Եթե դուք դիտարկում եք մի ամբողջ ոլորտի վերաբերյալ, ուրեմն իմացեք, որ այդ ոլորտում մեր եղբայրներ, քույրեր, հայրեր ու մայրերն են: Ուսանողը հասուն մարդ է, բոլոր կուսակցությունները նախ եւ առաջ ձեւավորվում են ուսանողների ու դասախոսների միջոցով:

Եթե մտավորական մարդուց պահանջեք, որ ինքն ապակուսակցական լինի, երկրի հեռանկարը շատ տխուր կլինի: Կուսակցությունները չարիք չեն, այն գործիքն են, որով իրականացվում է քաղաքականություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ