24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինտերնետից օգտվողների աճի տեմպերով 2011թ.-ին Հայաստանը աշխարհում առաջինն էր

“Հայաստանի ինտերնետ հանրություն” ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ “Ռոստելեկոմ” ընկերության կողմից Հայաստանում որոշ կայքեր մուտքի արգելափակման վերաբերյալ բարձրացված դժգոհությանը:

“Այն կայքերը, որոնք գործում են, օրինակ, Մոսկվայում, կարող են արգելափակվել “Ռոստելեկոմի” կողմից: Այլ հարց է , եթե կայքը չի գտնվում Ռուսաստանի տարածքում, սակայն այդ կայքի հասանելիությունը ապահովվում է ռուսական ընկերության միջոցով:

Այնպես է ստացում, որ այդ դեպքում տրանզիտ հեռարձակումը կարող է արգելվել”,-ասաց նա` հաղորդելով նաև, որ “Ռոստելեկոմն” արդեն իսկ հայտարարել է, որ չի արգելափակում Ռուսաստանից հեռարձակվող այն կայքերը, որոնք չեն գտնվում Ռուսաստանի տարածքում :

Հայաստանի ինտերնետ նվաճումների վերաբերյալ Գ. Սաղյանը նշեց, որ ամենամեծ նվաճումը 2011թ.-ին էր, երբ օգտվողների աճի տեմպերով Հայաստանը աշխարհում առաջինն էր:

“Այժմ հավասարակշռված իրավիճակ է, կարելի է ասել, որ հեռահաղորդակցությունը միակ ոլորտն է, որ ենթարկվում է տնտեսագիտական օրենքներին և կա մրցակցություն”:

Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակը դեռ ճշգրտվում է.  “Նախորդ տվյալներով կար 160 հազար ֆիքսված օգտվող, որը կարելի է բազմապատկել երեքով, քանի որ ընտանիքում մեկ անձ չէ, որ օգտվում է ինտերնետից”:

“Հայաստանի ինտերնետ հանրություն” ՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ ինտերնետի հասանելիությունը ամենաարագն է Հարավային Կորեայում, Սինգապուրում և սկանդինավյան երկրներում են:

Հիշեցնենք, ապրիլի 4-ը ինտերնետի օր է հռչակված:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ