19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմի վետերան գյումրեցի ամուսինները զրկվել են բնակարան ստանալու իրավունքից /վիդեո/

Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում բնակվող, Հայենական պատերազմի վետերաններ Անդրե Անդրեյան և Վարդանուշ Զաքարյան ամուսինները թեև ընդգրկված են բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժում են ստացել:

Նրանք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժին կորցրել են սեփական տուն: Իսկ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն փոխհատուցվում են անօթևանների հերթացուցակներում ընդգրկված ընտանիքներից միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածները:

Նշենք, որ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված են նման կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը երկրաշարժից տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփակա՞ն տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան: Մերժում ստանալուց հետո վետերան ամուսինները նոր բնակարանի փոխարեն համաձայն են օրինականացնել իրենց տնակի տարածքը և խնդրում են գոնե քարապատել տնակի մեկ պատն ու ցանկապատել բակը:

Սակայն այս անգամ էլ տեղական իշխանություններն են մերժել, պատճառաբանելով, թե համայնքապատկան հողերի օտարման մասին կարգի համաձայն պետք է տնակը քանդվի ու տարածքն ազատվի, որից հետո վերջինս կդրվի աճուրդի, և միայն այդ աճուրդին մասնակցելով նրանք կկարողանան տարածքն օրինականացնել: Ինչին, բնականաբար, տարեց ամուսինները համաձայն չեն:

Առավել մանրամասն`՝ “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ