19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հակառուսական տրամադրություններ չկային ելույթի մեջ» /վիդեո/

ՀՀ և ՌԴ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 27-րդ նիստին հայ 27 պատգամավորից մասնակցել է 13-ը:

Հայաստանյան  պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց՝ իրենց հաջողվել է միասնական ու համախմբված աշխատել:

«Եղավ հետաքրքիր բանավեճ: Մեր կողմից զեկուցողը՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, միջազգային իրավական նորմերի խախտումները, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտումները», – ասաց Նաղդալյանը:

Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ հարցնելով՝ արդյոք հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ընդգծված հակառուսական բնույթ չուներ:

Հերմինե Նաղդալյանը  նշեց՝ համաձայն չէ  այդ ձեւակերպման հետ: «Հակառուսական տրամադրություններ չկային ելույթի մեջ  եւ այն սուր չէր: Նրա ելույթի մեջ եղել են հարցադրումներ, որոնք միշտ ասվել են: Զենքի վաճառքի հետ կապված՝ այս հողի վրա հակառուսական տրամադրություններ բարձրացնելը օգտակարություն իր մեջ չեն պարունակում. մեր տարածաշրջանում ուժերի բալանսը միշտ պահպանվել է», – ասաց Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ