20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Մենք ենք այս քաղաքի տերը” դուրս է գալիս Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից

Երևանում հարյուրավոր հանրային տարածքներ են յուրացվում (այդ թվում նաև 2 ապօրինություն Օպերայում)

“Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: Անցած 6 ամիսներին հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեցան և չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում երկու ապօրինի շինարարություններ են ընթանում Ջազվե և Օրիենտո սրճարաններում:

Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումները Երևանի կարևոր հանրային հատվածներում չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխան, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք:

Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել:

Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին:

Կից հրապարակում ենք նոր բարբարոսությունների լուսանկարներն ու նախկինում նշված դեպքերի մի մասը և անարձագանք մնացած առաջարկները:

Այս ամենը ենթադրում է քաղաքային իշխանության ուղղակի պատասխանատվություն և խոսում է այն մասին, որ քաղաքացիները ստիպված են լինելու ինքնուրույն պաշտպանել Երևան համայնքի տարածը քաղաքապետարանից և մասնավոր շահերից:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ