20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զարմանալի բաներ

Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների ապահովումը դարձել է Կառավարության օրակարգային խնդիրներից մեկը: Սա ակնհայտ զգացվում էր Հայաստանի վարչապետի և Չինաստանի Պետխորհրդի առաջին փոխվարչապետի  երեկ կայացած հանդիպման ընթացքում ելույթների ենթատեքստից:

Եթե վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Չինաստանի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի հաշվին, ապա դա չի կարելի ասել մեր երկրում չինական ներդրումների ծավալների առումով: Ըստ ԱՎԾ-ի վերջերս հրապարակված Հայաստանի իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալների տարբեր  ցուցանիշների (ներդրումների զուտ հոսքեր, համախառն հոսքեր, մաքուր պաշարներ), Չինաստանին  չենք տեսնում մեր երկրում ներդրումներ կատարած նույնիսկ առաջատար 5 տասնյակ երկրների ցանկում:

Սա անշուշտ մտահոգիչ հանգամանք է, հաշվի առնելով որ այսօր այս երկիրը տիրապետում է ահռելի ֆինանսական միջոցների, որոնք ներդրվում են տարբեր երկրների ենթակառուցվածքներում: Զարմանալի է, որ Հայաստանը ներդրումային առումով դեռևս չի ներկայացրել այնպիսի նախագծեր, որոնք հրապուրիչ կլինեին չինական մասնավոր և պետական ներդրումային կապիտալի համար:

Արտաքին գործոններով պայմանավորված, մասնավորապես՝ օտարեկրյա ներդրումների նվազման, տրանսֆերտների կրճատման, ինչպես նաև մեր արտահանման հիմնական ապրանքների՝ պղնձի ու մոլիբդենի գների անկման արդյունքում մեր տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել:

Եվ չինական խոշոր ներդրումների ապահովումը այս վիճակի մեղմացման որոշակի լուծում կարող է լինել: Այսօր այս երկիրը ինքն է ցանկություն է հայտնում իր տնտեսական ծանրակշիռ ներկայությունը հաստատել Հայաստանում և Չինաստանի հզորագույն ռեսուրսներից չօգտվելը, առնվազն աններելի կլիներ: Մեր դիվանագիտական և տնտեսական ներուժը պետք է աշխատացնենք Չինաստանից խոշոր ներդրումներ  ապահովելու ուղղությամբ, որը կփոխհատուցի Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրամիությունից նվազող ներդրումները:

Չինացիներին, տարբեր երկրներում հատկապես հետաքրքում է՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտները, ոլորտներ, որոնք առաջին հերթին բավարարարում են Չինաստանի աճող բնակչության և տնտեսության պահանջմունքները: Տրանսպորտային ենթակառուցվածքներում, չինացիները նույնպես հետաքրքրություններ ունեն, հատկապես այնպիսի նախագծերում, որոնք ապահովում են այս երկրի անխափան և այլընտրանքային կապը արտաքին աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ: Այս տեսակետից Չինաստանին առաջարկելու բան ունենք:

Սակայն, այստեղ դիտարկենք նաև դեպի Արցախ չինական խոշոր ներդրումներ բերելու հարցը: Դա իհարկե բարդ խնդիր է, հաշվի առնելով Չինաստանի զգուշավորությունը հակամարտող կոնֆլիկտներում, այնուամենայնիվ նաև իրականալի է: Եթե կարողանանք այնպիսի առաձնահատուկ առաջարկներ անել չինացիներին, որոնցից նրանք չէին կարողանա հրաժարվել, ապա դա դիվանագիտական և տնտեսական անվտանգության առումով մեր համար այն լուրջ ձեռքբերում կլիներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ