20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տիկին Արմինեն, մաման, պապան … եթե Րաֆֆին նախագահ դառնար

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմինե Հովհաննիսյանը միշտ էլ ակտիվ  է եղել, բավական ակտիվ գործել է երիտասարդական առաջնորդների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 

Նրա խոսքով` տիկնոջ հասարակական` ”Օրրան” բարեգործական կազմակերպության գործունեությունը, որի ղեկլավարն է նա, պետք չէ “PR” որակել: Սակայն ըստ սոցիոլոգի` այն, որ տիկին Արմինեին վերջին ժամանակներում մշտապես տեսնում ենք ամուսնու կողքին` և ”Ազատության” հրապարակի հարթակում, և հացադուլ անելիս, եւ ասուլիսների, համերգների ժամանակ, PR է:

”Դա ամերիկյան քաղաքական մշակույթից է գալիս: Պապան, մաման էլ եկան, կողքը նստեցին, դա ևս այնտեղի քաղաքական մշակույթի արդյունքն է, որովհետև երբ ԱՄՆ-ում ընտրում են Սենատի կամ Կոնգրեսի անդամ, պարտադիր նայում են, թե նրա ընտանիքն ինչպիսին է, ապա գնահատում` նա ինչ մարդ է”,-ընդգծեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը վստահ է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնար ՀՀ չորրորդ նախագահ, ապա տիկին Արմինեն էլ իրեն կպահեր այնպես, ինչպես ԱՄՆ նախագահների կանայք: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ