20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել

Երբ եղանակը տաքանում է, մթերքները սկսում են ավելի արագ փչանալ։ Դրա համար շատերը փորձում են մթերքները հիմնականում սառցախցիկում պահել։ Սակայն գիտնականները պնդում են, որ որոշ մթերքներ չի կարելի սառեցնել, դա կարող է դառնալ վտանգավոր ձեր առողջության համար։ Ահա թե որոնք են դրանք՝

1, Հում ձու՝ նախ համը վատը կդառնա, երկրորդ՝ կեղեւը կճաքի, եւ բակտերիաները ներս կթափանցեն։

2, Պահածոներ՝ Նախ դրանք չի կարելի ցածր ջերմաստիճանում պահել, ուր մնաց սառցախցիկում։ Սառից տուփը սկսում է ուռչել, եւ պարունակությունը թունավոր է դառնում։

3, Կաթնամթերք Պետք չէ կաթնամթերքը սառցախցիկը դնել, քանի որ հալչելուց հետո դրանք նախ կարող են փչանալ, երկրորդ՝ վնասակար դառնալ։

4, Սառեցրած-հալեցրած միսը՝ եթե արդեն մեկ անգամ հալեցրել եք սառած միսը, չի կարելի կրկին սառեցնել։ Միսը ոչ միայն համը կկորցնի, այլեւ կարող է լրջագույն թունավորման պատճառ դառնալ։

5, Խաշած կարտոֆիլը՝ այն վնասակար է դառնում սառեցնելուց հետո եւ սեւանում է։

6, Մեծ քանակությամբ հեղուկ պարունակող մրգերն ու բանջարեղենը՝ վարունգ, պոմիդոր, կաղամբ, ձմերուկ, դրանք սառեցնելուց հետո կորցնում են համը եւ հոտը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ