23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քայլով` Գյումրիից Ազատության հրապարակ

Գյումրիի “Ասպարեզ” ակումբից տեղեկացնում են, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ ենք իրականացնելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի  Երեւանի Ազատության հրապարակ` մասնակցելու  ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին:

Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների եւ պաշտոնական արդյունքների դեմ:

Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` “Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում”: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից: Գյումրի-Երեւան ճանապարհի բոլոր քաղաքների եւ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երեւան:

Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել “Ժառանգության” Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ