19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

”Զվարթնոց”-ը ելք է փնտրում

Հայաստանում միակ նավթ ներկրող “Միկա լիմիտեդ” ընկերության և “Արմավիա” ավիաըներության սեփականատերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է: Սակայն տնտեսական հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն՝ Բաղդասարովը իր ներկրած նավթը նախ վաճառել է “Զվարթնոցին”, ապա այն գնել “Զվարթնոցից’ ավելի թանկ գնով: Տեսակետ կա, որ սա Արմավիայի սնանկացման հիմնական պատճառներից է:

“Զվարթնոց” օդանավակայանի լրատվական ծառայությունից Henaran.am-ին պատասխանեցին, որ “Արմավիա”-ի հետ կապված հարցերին իրենք իրավասու չեն պատասխանել. ”Օդանավակայանը ավիաընկերությունների ոչ տերն է, ոչ էլ նրանց վերադասը և մեր, և ավիաընկերությունների վերադասը քաղավիացիայի գլխավոր վարչությունն է”:

“Զվարթնոց” օդանավակայանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ստեղծված իրավիճակից խուսափելու համար ընկերությունը փորձում է ակտիվորեն համագործակցել գործող ավիաընկերությունների հետ: Շաբաթական յոթական չվերթ կիրականացնեն Չեխական և Ավստրիական ավիափոխադրողները:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տարվում են աշխատանքներ նոր համագործակցության ծրագրեր սկսելու ուղղությամբ:

Հիշեցնենք, ազգային միակ ավիափոխադրող ընկերությունը ՛՛Արմավիան՛՛ իր սնանկացման մասին հայտարարությամբ հադես է եկել մարտի 29-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ