25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փասա-փուսաները քաշեն, գնան»

«Մենք հայրենադարձությանը կողմ ենք, չէ՞: Սա արտագաղթ չէ, հակառակն է: Այստեղ ոչ մի քաղաքական  նկրտում չկա. Բաբայանն  ասաց՝ քաղաքական հավակնություններ չունեմ, զինվորական եմ: Կարծում եմ՝ նրա վերադարձին պետք է միայն դրական նայել»,-  անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին՝  Henaran.am-ի հետ  զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց՝ Բաբայանն  իսկական զորահրամանատար էր, ու այս օրհասական վիճակում որքան շատ լինեն հայրենադարձության դեպքերը, այնքան լավ:

«Բայց որոշ մարդկանց համար վատ կլինի Սամվել Բաբայանի վերադարձը: Ովքեր անարժան են, պիտի իրենց փասա-փուսաները քաշեն, գնան:  Հիշենք՝  Արկադի Տեր-Թադևոսյանը աշխարհի ողջ հայերին դիմեց, որ համախմբվեն,  Բաբայանն էլ վերադարձել է: Կրկնում եմ՝ որոշ մարդկանց համար ձեռնտու չէ Բաբայանի վերադարձը:  Բայց չի կարելի այդպես. նրա վերադարձին պետք չէ խանդով նայել», – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ