19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրենց հոր բախչան չի` ինչ ուզեն անեն. Սամվել Բաբայանի աղմկոտ վերադարձը/վիդեո/

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը Ստեփանակերտում է: Ուղիղ եթերում լրագրողների հարցին՝ ցանկանում եք արդյոք տեսնել նախագահի կամ որևէ քաղաքական գործչի հետ, նա պատասխանել է, որ ոչ մեկի հետ էլ չի ուզում հանդիպել, ինքը եկել է Արցախի կողքին լինելու, ոչ այստեղ, ոչ Ռուսաստանում ինքը քաղաքական հարցերով չի զբաղվում:

«Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ մեր հողի վրա ինձ այսպես ընդունեցիք, ես գլուխ եմ խոնարհում: Երկար ժամանակ բացակա եմ եղել մի շարք պատճառներով: Հասկանալով վերջին իրադարձությունները, ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, Ձեզ հետ, որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն է», – ասել է Արցախի հերոսը:

«Քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ ոչ այստեղ, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում ինչպես ներկայացնում են հայկական մամուլով: Դա մարդիկ են, որոնք, այսպես ասած, փորձում են վարկաբեկել` թեթև… միևնույն ժամանակ ես պարզ բացատրում եմ, որ իրենց հոր բախչան չի, որ ինչ ուզեն անեն: Պետք է հասկանալ, որ Ղարաբաղը հայոց պետականության կենտոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարված ստացողն է լինելու ու ողջ հայ ազդն ուղիղ նայում է Ղարաբաղին»,-ընդգծել է Սամվել Բաբայանը հավելելով.«Եթե ամբողջ աշխարհն էլ մեր դեմ լինի, բայց մենք ուզենանք հաղթանակ՝ դա ունենալու ենք»:

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ