25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում. Կարինե Դանիելյան

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում:

«Անկախության տարիներին մենք մեզ դրսեւորել ենք որպես ագահ, բարբարոս, բնությունը քայքայող ժողովուրդ», – ասաց Կարինե Դանիելյանը։

Մասնագետն ընդգծեց՝  Հայաստանում ամենամեծ  բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է:

Մյուս բանախոսը՝  բնապահպան Ինգա Զառաֆյանը համաձայնեց՝  վերջին տարիներին այս խնդիրն ավելի է սրվել: « Այս պահին Գառնիում ու Գողթում էլ կա այդ խնդիրը, Ազատ գետը չունի այդքան ջուր, որ բավարարի շրջանի բոլոր պահանջները: Դա լուրջ խնդիր է, բայց այն միայն այս երկու համայնքներում չէ,  մենք ունենք ջրի դեֆիցիտ ամբողջ Հայաստանում», – ասաց Ինգա Զառաֆյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ