29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Զապաս վարիանտ». 168 Ժամ

լգ

Թերթի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բադալյանն է

-Անընդհատ իր մասին հիշեցնելը, հար­ցազրույցներով հանդես գալն արդյոք չի նշանակում, որ Ռ. Քոչարյանը պատրաստ­վում է վերադառնալ` հաշվի առնելով նաև, որ իր թիմակիցներն արդեն կուսակցություն հիմնելու հայտ Են ներկայացրել: Նկատի ու­նենք նախկին արտգործնախարար և Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցու­թյունը:

Հարցազրույցներ տալով նա ցույց է տա­լիս, որ նա այնքան էլ դուրս չի եկել քաղա­քականությունից, որովհետև քաղաքակա­նությունից դուրս եկած նախկին պաշտոնյա­ները հարցազրույցներ չեն տալիս: Ուղղակի նա քաղաքական պասիվ կարգավիճակում է գտնվում: Ակտիվանալու համար տարբեր միջոցառումներ կան, նաև կուսակցություն­ների ստեղծում, և այլն:

Հիմա կարող եք ասել` իր նախկին թիմակիցները կուսակցու­թյուն են ստեղծում, բայց չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունն էլ էր իր թիմակիցները, այնտեղ պատգամավորների մեծ մասը հենց պատգամավոր են դարձել իր ներկայացրած ցուցակի արդյունքում: Իր թի­մակիցները հենց այսօրվա գործող նախա­գահն է, վարչապետն է, այսօրվա ՀՀԿ-ի բազմաթիվ գործիչներն են, այնպես չէ, որ նա թիմակիցների խնդիր ունի, ուղղակի նա քաղաքական գործընկերների խնդիր ունի: Իսկ արդյոք այդ «Համախմբում» կուսակցու­թյունը կլինի նրա համար քաղաքական հե­նարան. նման շատ հարցեր որոշվում է ոչ թե հասարակության կողմից, այլ դրսի աշխարհաքադաքական կենտրոնների կողմից:

-Դուք նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը ժա­մանակ առ ժամանակ նման հարցազրույցներ տալով ուզում է տարանջատվել գործող իշ­խանություններից և գործող նախագահից, եթե ոչ’ վերադառնալու, ապա ինչի համար է նա դա անում:

-Ռուսաստանի «զապաս վարիանտ» լինե­լու համար, մեկ էլ տեսար մի օր պետք կգա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ