20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միասնական շտաբի շուրջ կբանակցեն

Եթե ՀՀԿ-ը Երևանը ԲՀԿ-ին չի տալու, չեմ կարծում, որ ուրախությամբ մեզ կտա, բայց Երևանը ոչ մեկինը չէ, ինչպես Արդարադատության նախարարն է ասում՝ ոչ մեկը Երևանը հոր տնից չի բերել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում ”Առաքելություն՛՛ կուսակցության ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին` ինչպես են նվաճելու Երևանը, եթե ՀՀԿ-ը միտք չունի այն զիջել նույնիսկ ԲՀԿ-ին: Սուքիասյանը նշեց, որ իրենք ոչ մեկին մրցակից չեն համարում, փոխարենն իրենց են մրցակից համարում մյուսների համար:

՛՛Մենք ենք մրցակից իրենց համար, որովհետև մենք երկու ամսում հասցրել ենք բավականաչափ հետաքրքրություն առաջացնել իրենց համար՝ ոչ թե գերբնական գործունեություն ծավալելով, այլ բավական է մի փոքր համեստ կուսակցություն ի հայտ գա, խանդոտ է ընդունվում նրանց կողմից՛՛,-ասաց նա:

Henaran.am-ի հարցին` ինչպես են տեր կանգնելու իրենց ձայներին, Սուքիասյանը պատասխանեց, որ ընտրություններում վերահսկողությունն ապահովելու համար ոչ իշխանական ուժերի հետ են համագործակցելու:

՛՛Առաքելությունը՛՛ ցանկանում է ձևավորել միասնական շտաբ, պայմանավորվածություն ձեռք բերել, որ ոչ արդար ու ազատ ընտրությունների կայացման դեպքում ոչ իշխանական բոլոր ուժերը վայր դնեն մանդատները, միասին սկսեն պայքարել, հանրահավաքներ անցկացնել և այլն: Այս համագործակցության համար նրանք հանդիպել են ՛՛Ժառանգության՛՛ հետ, այսօր հանդիպելու են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, իսկ արդյունքների մասին հանդիպումներից հետո կտեղեկացնեն:

Սուքիասյանը չի կարծում, որ Երևանի ավագանու ընտրությունները տարբերվելու են նախորդներից և որակապես ավելի լավն են լինելու: ՛՛Արդեն կան ստվերող հանգամանքներ: Շատերն, ովքեր բնակվում են այլ երկրներում և այնտեղի քաղաքացի են, արդեն իսկ վերագրանցվում են Երևանի անձնագրային բաժանմունքներում՛՛,-հայտարարեց “Առաքելության” ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ