23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեքից մեկն է հետաքրքրվում Երևանի ընտրություններով

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց մարտի 29-30-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների արդյունքները, որոնք արվել են 1290 ընտրողների շրջանում: Հարցումները Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընտրողների հետաքրքրվածությունն են պատկերում:

Ադիբեկյանը նշեց, որ հարցվածների 33%-ը հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ սա նշանակում է, որ ակտիվ զանգվածը 67%-ն է, այսինքն՝ երեքից մեկը չի հետաքրքրվում Երևանի ընտրություններով: 28%-ը հնարավորինս բոլոր իրադարձություններին իրազեկվում է, 27-ը կարևորներին է հետևում, իսկ 12-ը՝ դեռ չի հետևում:

Հարցվածներից նաև հետաքրքրվել են՝ ընտրում են կուսակցությանը, թե ցուցակի առաջին համարին: Հարցված 25%-ից 16.7 %-ն ընտրում է ուղղակիորեն, 17.8-ից 12 տոկոսն ընտրում է ավագանու անդամներին, որոնք հետո ընտրում են քաղաքապետ: Հարցված 32 տոկոսից 21.4-ը կուսակցական ցուցակով ընտրում է ավագանու կազմը, որը հետո ընտրում է քաղաքապետին: Հարցվածների 50%-ը հրաժարվել է պատասխանել հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ