20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մերկելի բացակայությունը քաղաքական տրյուկ էր. թուրքագետ/վիդեո/

«Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի թուրքագետ Կարեն Սիրունյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Գերմանիայի կողմից ցեղասպանության բանաձևի դատապարտումն ու ընդունումը թուրք հասարակության կողմից թշնամաբար ընդունվեց:

«Հերթական անգամ բողոքի նոտա են հղում, հերթական անգամ հետ են կանչում իրենց դեսպանին, որին շուտով հետ են ուղարկելու: Սա ստանդարտ վարք է ու ստանդարտ քաղաքականություն է Թուրքիայի կողմից: Դեսպանին կանչել է, որ ցույց տա, թե Թուրքիան ուժ է: Եթե դեսպանին հետ չկանչեին՝ թուրք երիտասարդները կբողոքեին, քանի որ թուրք երեխան փոքրուց  տեղեկանում է, որ հայերն են ցեղասպանել իրենց»,-նշում է թուրքագետը:

Թուրքագետի խոսքով՝ Գերմանիայի այս մոտեցումը կարելի է ասոցացնել եվրոպական միության մոտեցման հետ. «Ցանկացած բնագավառում Գերմանիայում հարցերը առանց Մերկելի չեն լուծվում, իսկ բանաձևի քննարկման ժամանակ նրա բացակայությունը քաղաքական տրյուկ էր, քանի որ Մերկելը տվել էր իր բանավոր համաձայնությունը: Պարզապես Գերմանիան չի ցանկանում թշնամանալ թուրքերի հետ»,-ընդգծում է թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ