20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բավականին թույլ փասթաթուղթ է. քաղաքագետը Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին/վիդեո/

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը  Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն չի համարում: Այս մասին քաղաքագետը հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ:

«Այստեղ միակ կարևոր հանգամանքը այն է, որ Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր առաջին համաշխարհային պատերազմի օրերին, այսինքն՝ ցեղասպանության օրերին, ընդունեց իր մեղքը և որպես Թուրքիայի դաշնակից ընդունեց, որ տեղի է ունեցել ցեղասպանություն»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ բովանդակային առումով փաստաթուղթը բավականին թույլ է և ունի բավականին լուրջ սխալներ:

Հայկ Մարտիրոսյանը մանրամասնելով ասելիքը ներկայացրեց մի շարք դիտարկումներ, որտեղ պարզորոշ երևում են  փասթաթղթի բովանդակային բացթողումները:

Չնայած դրան Մարտիրոսյանը կարծում է, որ այս ամենում գովելի բան կա և դա հատուկ  է գերմանական ժողովրդին:

«Փաստաթուղթը շատ մեղմ էր կազմված: Փաստաթղթում պարտադրող բնորոշումներ չկան: Չափազանց մեղմ է նման կարգի պատմական հանցագործությանը վերաբերող փաստաթուղթը, որը օրենսդիր մարմնի կարևոր փասթաթուղ է: Կա ևս մի հանգամանք, որ կարելի էր փասթաթուղթը ընդունել ոչ թե բանաձևով , այլ օրենքով և միանգամից քրեականացնել մերժումը, ինչը կապված հոլոքոստի հետ առկա է բազմաթիվ եվրոպական երկրներում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, արձանագրվեց մեկ դեմ և ձեռնպահ քվե:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ