28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն չի զիջելու ոչ ԲՀԿ-ին, ոչ “Ժառանգությանը” /վիդեո/

“ՀՀԿ-ն իրավունք ունի իրեն դասելու ավանդական կուսակցությունների շարքում”,-սա “Հանրապետական” կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքն է:

Henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանը իր հայտարարությունը հիմնավորեց նրանով, որ “Հանրապետականը” ըստ էության հանդիսանում է 60-ականներին ընդհատակյա գործող ԱՄԿ-ի գաղափարական  շարունակություն.

” Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, նաև ես եղել ենք ընդհատակյա ԱՄԿ անդամներ, պայքարել ենք Հայաստանի անկախության համար: Հետագայում կուսակցության պահպանողական ազգային թևը միավորվել է և ստեղծվել է ՀՀԿ-ն”:

Պաշտոնապես “Հանրապետական” կուսակցությունը ստեղծվել է 23 տարի առաջ: Խոսելով ՀՀԿ 4 առաջնորդների` Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի մասին` կուսակցության փոխնախագահը նշեց, որ նրանք բոլորն էլ եղել են բարեփոխումների նախաձեռնողներ.

“Այսինքն` կուսակցությունը իր վրա պարտականություն վերցրեց և իրականացրեց, ինչ չափով իրականացրեց թող գնահատականը տա հասարակությունը”:

Անդրադառնալով “Հանրապետական” կուսակցության այսօրվա վարկանիշին, նրա վերընտրված առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին, Զոհրաբյանը նշեց, որ աշխարհի գրեթե բոլոր երկրները արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին:

Իսկ ընդդիմության “այս ցույցերը միայն խանգարում են բարեփոխումների ծրագրերը բնականոն ճանապարհով ուղորդելու հարցում”: “Ընդդիմության այս պահվածքը բնական է և հատուկ է բոլոր ժողովրդավարական երկրներին: Եթե չլինի ընդիմություն,  ժողովրդավարություն հասկացությունը կփոխարինվի դիկտատուրայի”:

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում “Հանրապետականը” կփորձի ամրապնդել իր դիրքերը և չի զիջի ոչ ԲՀԿ-ին, ոչ էլ “Ժառանգությանը”:

ՀՀԿ փոխնախագահը մի քանի քայլ ցածր է համարում այն կուսակցություններին, ովքեր նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չեկան.” Ով էր իրենց խանգարում, թող դնեին: Րաֆֆին ոնց դրեց: Հիմա էլ ԲՀԿ-ը եկել, ասում է Երևանը վերցնենք և նման բաներ”:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ