25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դարձյալ անիմաստ պայքար ցեցերի ու կրծողների դեմ

Այսօր “Հենարան” ակումբում  լրագրողների հետ  հանդիպեց “Ագրարագյուղացիական միություն” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով կանխատեսում է, որ այս տարի կկրճատվեն կարտոֆիլի, պղպեղի, լոլիկի ու սմբուկի ցանքատարածությունները:

Բանախոսն այս խնդիրը մի կողմից կապում է  “վայ-չինովնիկների”  հետ, որոնք չկարողացան խթանել բանջարեղենի արտահանումը Վրաստան, իսկ մյուս կողմից` արտագաղթի հետ, ինչը գրեթե 40-50 տոննայով ազդել է սպառման վրա: Կարտոֆիլի ցանքատարածությունների  նվազման պատճառներից ևս մեկը կարտոֆիլի ցեցն է եւ դրա դեմ անարդյունավետ պայքարը:

“Ցեցի դեմ պայքարում են այնտեղ, որտեղ ցեց չկա: Կրծողների դեմ պայքարում են այնտեղ, որտեղ կրծող չկա”,-հայտարարեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ էֆեկտիվ պայքարի արդյունքում կարելի էր այլ պատկեր ունենալ:

Հրաչ Բերբերյանը խոսեց  հողերի արտադրողականության նվազ մակարդակից, նշելով, որ  անհրաժեշտ է համակցված պարարտանյութ՝ կալիումից ու ֆոսֆորից բաղկացած, ինչով արդեն 15 տարի է` հողերը չեն պարարտացվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ