25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է մուտք գործում և ինչ կարող է տեսնել. մեդիափորձագետ /վիդեո/

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ընդգծեց՝ իրարամերժ են կարծիքները, թե երեխան որ տարիքից պետք է սկսի օգտվել համացանցից. այս հարցում  աշխատող աքսիոմ չկա:

«Սա շատ բարդ հարց է, և իրարամերժ կարծիքներ կան: Կան երկրներ, որոնք երեխաներին շուտ են մտցնում տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտ, կան երկրներ, որոնք գտնում են, որ դա պետք է արվի ավելի ուշ: Ամենակարևորն այն է, որ ծնողը հստակ հասկանա, թե ինչ վտանգներ են սպասում երեխաներին: Ծնողները գիտեն` հայաթում, դպրուցում ինչ կլինի, համացանցի դեպքում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երեխաներն ավելի շատ բան գիտեն, քան ծնողները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաները երբեմն  հայտնվում են այնպիսի կայքերում, որոնք համարվում են բարձր տարիքի մարդկանց համար նախատեսված»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն ընդգծեց՝ եթե երեխային տալիս եք համակարգիչ կամ պլանշետ, հետևե՛ք, թե նա ինչով է զբաղվում, ինչ կայքեր է մուտք գործում:

«Եթե վերահսկողություն չեք սահմանում, դուք չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է  մուտք գործում և ինչ կարող է տեսնել»,- նկատեց մեդիափորձագետը և ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ համացանցը երեխային ինքնասպանության է հասցրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ