23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին:

Վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:  Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը:

Պարոն Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արդյունավետ գնահատել իր այցի շրջանակում ունեցած պաշտոնական հանդիպումները: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և Իրանը հետևողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու և սերտացնելու հարցում: Պարոն Փուրմոհամմադին բարձր է գնահատել իրանահայ համայնքի դերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ու խորացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ և վերահաստատել հայ-իրանական հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ կողմերը կարևորել են անվտանգության, խաղաղության ու կայունության ապահովումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ