20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծխելու անդառնալի հետեւանքները․ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտիմշտականօգտագործումըուժեղկախվածությունէառաջացնումուկայունբացասականազդեցությունունիծխողիառողջությանվրա: Տուժումէնաևչծխողներիառողջությունը, որոնքգտնվումենծխողիկողքինևհաճախենթարկվումծխախոտիծխիազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն  և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿՇրջանակայինկոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:

Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Պատրաստ լինենք պարզ/ստանդարտ փաթեթավորմանը», որի  շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» քարտուղարությունը կոչ են անում անդամ երկրներին փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման գործընթացում` դարձնելով այն ստանդարտ, պարզ և ոչ գրավիչ:

Այժմշատերկրներիծխախոտիտուփերինառկաէոչմիայննշվածգրությունը, այլևմարդուառողջությանվրավնասակարազդեցությունըցույցտվող, ինչպեսնաևծխելուցհրաժարվելուկոչերպարունակողնկարներ:

 

Ընթացիկ տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթ խնդիրներից  մեկը:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում  ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ,  բնակչության մահացության  հիմնական պատճառները  չորսն են`  սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետև` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ և լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը:

Ծխախոտի օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է:Ավանդաբար հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված /գլանակ/, այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Բոլոր ժամանակներում ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են եղել:

Վերջին տարիներին «Առողջապահությանհամակարգիգործունեությանգնահատման» (ԱՀԳԳ) 2007 և 2009 թվականներիհետազոտություններիընթացքումգնահատվելենոչվարակիչհիվանդություններիզարգացմանռիսկիմիշարքգործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը,որոնքազդեցությունունենառողջությանվիճակիվրա: Վերջին  վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում  մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 26 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը  կազմում է 53 տոկոս: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոնն է:  Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են (շուրջ 3 տոկոս): Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևանի /ավելի բարձր/ և մարզերում բնակվող կանանց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժի հասնելուտղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ